‘Ռոջերս. «Եթե մեկ անգամ գլխավորել ես Լիվերպուլը, Մանչեսթեր Յունայթեդը չես մարզի» ‘

901

«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն անդրադարձել է այն լուրերին, ըստ որոնց՝ հնարավոր է փոխարինի Լուի վան Գալին «Մանչեսթեր Յունայթեդում»: 

«Գլխավորել «Մանչեսթեր Յունայթե՞դը». եթե մեկ անգամ գլխավորել ես «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» չես մարզի: 

Ես ուրախ եմ, որ «Լիվերպուլը» դուրս է եկել լիգայի Գավաթի եզրափակիչ, սա լուրջ նվաճում է ֆուտբոլիստների համար: 

Ես հիանալի ժամանակահատված են անցկացրել «Լիվերպուլում»: Իհարկե, վերջին 6 ամիսները շատ բարդ էին, սակայն այնուամենայնիվ 4 միավորով ետ մնացինք Չեմպիոնների լիգայի գոտուց»,- մասնագետի խոսքերն է մեջբերել լրագրող Յան Աբրահամսը թվիթերյան իր էջում:

Նախորդ հոդվածը‘Գիգզը հրաժարվել է աշխատել Մոուրինյոյի հետ’
Հաջորդ հոդվածը‘Քրիստիանու Ռոնալդուն 140 մլն եվրոյով հյուրանոց է գնել Մոնտե Կառլոյում’