‘Ռոջեր Ֆեդերերը դուրս մնաց «Ռոլան Գարոսից»’

1121

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում՝ «Ռոլան Գարոսում» քառորդ եզրափակիչում աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը երեք սեթում պարտվեց Ժո-Վիլֆրիդ Ցոնգային (8)` 7:5, 6:3, 6:3: Մրցավեճը տեւեց երկու ժամից պակաս:

Շատ ավելի կարճ տեւեց այս փուլի երկրորդ հանդիպումը, որը իսպանական էր՝ Դավիդ Ֆերեր – Թոմի Ռեբրեդո: Ֆերերը պարզապես ջախջախեց իր հայրենակցին՝ 6:2, 6:1, 6:1: Կիսաեզրափակիչում Ֆերերի մրցակիցը կլինի հենց Ցոնգան:

Քառորդ եզրափակիչի եւս երկու հանդիպումը կկայանա վաղը՝ հունիսի 5-ին: Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա) եւ Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – Թոմի Հաաս (Գերմանիա):

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի ՏՏ կենտրոնի շինհարթակ’
Հաջորդ հոդվածը‘Պահումներ ԱԺ-ում՝ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը չմասնակցելու համար. Մամուլ’