‘
Շվեյցարացի թենիսիստ, «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի 17-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը Բրազիլիայում ցուցադրական հանդիպումների ընթացքում հանդիպել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեի հետ:
«Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ֆուտբոլի կենդանի լեգենդ Պելեի հետ: Նա հրաշալի մարդ է` արտակարգ էներգետիկայով: Մենք շփվեցինք ու փոխանակվեցինք մարզաշապիկներով, ինքնագրերով»,- գրել է Ֆեդերերը Ֆեյսբուքի իր էջում:
Նշենք, որ Պելեն Ֆեդերերին է նվիրել 1960թ. Բրազիլիայի ազգային հավաքականի մարզաշապիկը:
‘