Ռոսավիացիան երկարացրել է թռիչքների սահմանափակումը 11 օդանավակայաններում

313

Ռոսավիացիան թռիչքների սահմանափակումները Ռուսաստանի հարավային և կենտրոնական օդանավակայաններ երկարացրել է մինչև օգոստոսի 23-ը, ասվում է Օդային տարածքի դաշնային գործակալության հաղորդագրության մեջ։

Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններ։

Ռուսաստանը փետրվարի 24-ից քաղաքացիական ինքնաթիռների համար փակել է իր օդային տարածքի մի մասը երկրի հարավային և կենտրոնական մասերում՝ Ուկրաինայում անցկացվող «հատուկ ռազմական օպերացիայի» պատճառով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊայթյունի հետևանքով մահացած 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է
Հաջորդ հոդվածըFTX Crypto Cup. Լեւոն Արոնյանը հաղթեց առաջին տուրում