Ռոսավիացիան երկարացրել է թռիչքների սահմանափակումը

205

Ռուսաստանի հարավի և կենտրոնական մասի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը երկարացվել է մինչև սեպտեմբերի 16-ը, ասվում է Ռոսավիացիայի հաղորդագրության մեջ։

Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններում։

Ռուսաստանը 2022 թ․ փետրվարի 24-ից, Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողություն» սկսելու կապակցությամբ, երկրի հարավային և կենտրոնական մասերում փակել է իր օդային տարածքը քաղաքացիական օդանավերի համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Չելսին» հեռացրեց Թոմաս Տուխելին
Հաջորդ հոդվածը«Չելսիի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուները