‘«Ռոսկոմնադզորը» «Աջ սեկտորի» հետ հարցազրույցի համար նախազգուշացում է արել Lenta.ru-ին’

960

«Ռոսկոմնադզորը» (Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության վերահսկողության դաշնային ծառայությունը) նախազգուշացում է արել Lenta.ru-ին՝ ուկրաինական ազգայնական «Աջ սեկտորի» առաջնորդներից մեկի՝ Անդրեյ Տարասենկոյի հետ հարցազրույց անելու համար: «Ռոսկոմնադզորը» նշել է, թե Տարասենկոյի հետ հարցազրույցում, ինչպես նաև «Դմիտրի Յարոշ. Վաղ թե ուշ՝ մենք դատապարտված ենք մարտնչելու Մոսկովյան կայսրության դեմ» նյութում, կան հղումներ, որոնք «միտված են հրահրելու ազգային խտրականություն»: Գերատեսչությունում հայտարարել են, թե «ոչ ֆորմալ ծայրահեղական խմբավորումների առաջնորդների ազգայնական կոչերը, որոնցից մեկի նկատմամբ ռուսաստանյան իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել, խախտում են ռուսաստանյան մի շարք օրենքներ, մասնավորապես՝ տեղեկատվության վերաբերյալ օրենքը, ԶԼՄ-ների մասին օրենքը և ծայրահեղականությանը դիմակայելու վերաբերյալ օրենքը:

«Աջ սեկտորի» կիևյան մասնաճյուղի ղեկավար Անդրեյ Տարասենկոյի հետ հարցազրույցը՝ «Մենք զինված ուժեր չենք» վերնագրով, Lenta.ru-ն հրապարակել է մարտի 10-ին:

Տասներկու ամսվա ընթացքում երկու նախազգուշացման դեպքում «Ռոսկոմնադզորը» հայցով դիմում է դատարան՝ զանգվածային լրատվամիջոցի գրանցումը դադարեցնելու պահանջով:

Նախորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Արդարադատության խորհուրդը ամենամեծ գուրզն է դատարանների անկախության գլխին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վաղը Մալաթիա-Սեբաստիայում ջուր չի լինի ‘