‘Ռոսստանդարտ. Ժանյակավոր ներքնազգեստը Ռուսաստանում ոչ ոք չի արգելել, Հայաստանում նույնպես չեն արգելի’

1016

Ռուսաստանը ժանյակավոր ներքնազգեստի ներկրումը չի արգելել, ԱրմԻնֆո-ի թղթկացին հաղորդել է «Ռոսստանդարտի» ղեկավարի տեղակալ Ֆյոդոր Բուլիգինը:

Նախ ռուսական, հետո նաև տեղական ԶԼՄ-ները Մաքսային միությանն անդամակցելու  հեռանկարի առնչությամբ հաղորդումներ են տարածել այն մասին, որ ժանյակավոր ներքնազգեստը չի համապատասխանում Մաքսային միությունում ընդունված տեխնիկական պահանջներին:

Բուլիգինը նշել է, որ ՄՄ տեխնիկական կանոնակարգերն ապրանքի ներկրումը կարող են արգելել անվտանգության նկատառումներից ելնելով և գնահատվում են ըստ էկոլոգիայի և այլ չափազանց կարևոր հատկանիշների: «Ես չեմ կարծում, թե այդ արտադրատեսակը ինչ-որ բան կարող է խախտել: Ես, նույնիսկ, չեմ լսել նման տեղեկատվություն, և դժվարանում եմ մեկնաբանել: Ամենայն հավանականությամբ, դա ինտերնետում տարածված սուտ լուր է եղել», — ասել է Բուլիգինը:

  

Նախորդ հոդվածը‘Գագիկ Մակարյանը էլ.էներգիայի թանկացման մասին. Գերատեսչության անփութության համար հատուցում է բնակչությունը ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն պատրաստ է Իրաքի իրադրության վերաբերյալ երկխոսել Իրանի հետ’