‘Ռոստովում հայաստանցին ձերբակալվել է մաքսանենգ գործարքի պահին ‘

1028

Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում ոստիկանները 2,5 կգ թանկարժեք քարեր իրացնելու փորձի ժամանակ ձերբակալել են ՀՀ մի քաղաքացու: «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, գորարքը պետք է տեղի ունենար Ռոստովի երկաթուղային կայարանի հյուրանոցում: «Առեւտրականը» թանկարժեք քարերով լի քսակը ցանկացել է վաճառել 8 մլն ռուբլիով (շուրջ 250 հազար ԱՄՆ դոլար), սակայն գնորդի փոխարեն հյուրանոց են ժամանել ոստիկանության աշխատակիցները եւ ձերբակալել են նրան՝ իրեղեն ապացույցի հետ միասին: Ոստիկանության բաժանմունքում քաղաքացին փորձել է համոզել, թե իր վաճառածն իրենցից արժեք չներկայացնող ապակու կտորներ են, մինչդեռ իրավապահներին հաջողվել է պարզել, որ առգրավված ապրանքի արժեքը շատ ավելի մեծ է, քան «ադամանդավաճառի» պահանջած գումարը, քանի որ առգրավված զմրուխտն ու ռուբինը թանկարժեք քարերի շուկայում ամենաթանկն են գնահատվում:

Ռուսաստանցի ոստիկանները ենթադրում են, որ ձերբակալված քաղաքացին թանկարժեք քարերի մաքսանենգ իրացմամբ զբաղվող խոշոր ավազակախմբի անդամ է:  Ի դեպ, նրանից առգրավվել է նաեւ նռնակ եւ ինքնաշեն ատրճանակ: Հայաստանի քաղաքացու նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ խարդախության հատկանիշներով:

Նախորդ հոդվածը‘2008. «Հանել գռփելապաշտությունը պաշտոնյաների ուղեղներից», 2012. «Փնթի ա, փնթի»’
Հաջորդ հոդվածը‘Հակաամերիկյան ցույցերը նորանոր երկրներ են գրավում. բողոքի ակցիա Բաքվում’