‘Ռոստովցի լրագրողը դատապարտվել է իշխանություններին վիրավորելու համար’

919

Դոնի Ռոստովի դատարանը լրագրող և բլոգեր Սերգեյ Ռեզնիկին մեղավոր է ճանաչել կեղծ տեղեկատվության և իշխանություններին վիրավորելու մեջ և դատապարտվել երեքուկես տարի ազատազրկման: Ռեզնիկին նաև արգելվել է երկու տարի աշխատել ԶԼՄ-ներում:

Այդպիսով՝ դատարանը լիովին բավարարել է դատախազության պահանջը՝ հաշվի առնելով նաև այն 1,5 տարի պատիժը, որ Սերգեյ Ռեզնիկն արդեն իսկ կրում է նախկին քրեական գործով. 2013 թ. ռոստովյան մեկ այլ դատարան նրան մեղավոր է ճանաչել իշխանության ներկայացուցչին վիրավորելու, կաշառքի և կեղծ տեղեկատվության մեջ:

Ռեզնիկը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները ու դրանք համարում է շինծու և իր լրագրողական գործունեությունը խոչընդոտելու նպատակ հետապնդող:

Սերգեյ Ռեզնիկը հայտնի դարձավ Դոնի Ռոստովում քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների կոռումպացվածության վերաբերյալ իր մի շարք հրապարակումներից հետո: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի փաստաբան. Նախաքննական մարմինը «տակից» անում էր իր կեղտոտությունը’
Հաջորդ հոդվածը‘ԻԱԿ-ը հրապարակել է ինֆորմացիայի ազատությունը սահմանափակող պաշտոնյաների «սեւ ցուցակը»’