‘«Ռոսօբորոնէքսպորտը» մտադիր է այսուհետև էլ զինել Հայաստանին և Ադրբեջանին’

1465

«Ռոսօբորոնէքսպորտը» մտադիր է այսուհետև էլ զինել Հայաստանին և Ադրբեջանին: Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստին», հուլիսի 9-12-ը Մինսկում կայանալիք MILEX- 2014 ցուցահանդեսում «Ռոսօբորոնէքսպորտն» ակնկալում է բանակցություններ վարել ԱՊՀ այլ երկրների գործընկերների, մասնավորապես` Հայաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի պատվիրակությունների հետ:

Աղբյուրի համաձայն՝ ներկայումս Համագործակցության երկրների հետ ակտիվորեն քնարկվում են արտոնագրային արտադրության կազմակերպման և ավելի վաղ մատակարարված նմուշների սպասարկման սերվիսային կենտրոնների ստեղծման հարցերը:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների, շոգ եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիա — Գերմանիա. Լավագույնը ֆեյսբուքից’