‘Ռոտերդամի թանգարանի կողոպուտը համազոր է սպանության ‘

876

Ռոտերդամի Kunsthal թանգարանի կողոպուտը,որտեղից գողացվել է յոթ կտավ, հետաքննում են 27 խուզարկուներ: Ինչպես հաղորդում է Dutch News-ը, սովորաբար՝ սպանությունների հետաքննությանը նույնքան քննիչներ են մասնակցում: Ոստիկանությունն առայժմ չգիտի, թե ինչպես են կողոպտիչները մուտք գործոլ  թանգարան, սակայն հայտնի է, որ հանցագործության պահին՝ հոկտեմբերի 16-ի գիշերը, թանգարանում պահապաններ չեն եղել, քանի որ Kunsthal-ում, ապահովագրական գործակալության հետկնքված պայմանագրի համաձայն, օգտագործվում են միայն անվտանգության ավտոմատ համակարգեր՝ ազդանշանային համակարգ և տեսախցիկներ: Ոստիկանությունը հրապարակել է գողացված կտավների ցանկը, որոնց աճուրդային արժեքը, ըստ մասնագետների, կարող է հասնել մի քանի հարյուր միլիոն դոլարի: Թանգարանից գողացել են Պաբլո Պիկասոյի «Առլեքինոյի գլուխը», Կլոդ Մոնեի երկու կտավ՝ «Վաթերլոոյի կամուրջը» և «Չարինգ-Կրոսի կամուրջը», Անրի Մատիսի «Ընթերցող աղջիկը», Պոլ Գոգենի «Կինը բաց պատուհանի առջև» կտավը, 19-րդ դարավերջի հոլանդացի գեղանկարիչ Մեյեր դը Հաանի «Ինքնանկարը», բրիտանացի նկարիչ Լյուսիեն Ֆրոյդի «Փակ աչքերով կինը»: Kunsthal-ի կողոպուտն արտասահմանյան լրատվամիջոցները որակել են որպես վերջին տարիների ամենաաղմկալի և լավագույնս կազմակերպված կողոպուտներից մեկը:

Նախորդ հոդվածը‘«Սիվիլիթասը» հերքում է. Հանթսմանների նամակը հրապարակվել է դեռ հոկտեմբերին’
Հաջորդ հոդվածը‘Դել Բոսկե. Վնասվածքները ճակատագրական դեր խաղացին’