‘Ռուբեն Հակոբյանը՝ ԱԺ նախագահի հրավիրած խորհրդակցությունների մասին. Ժամանակի կորուստ է’

866

Անարդյունք, անպտուղ խորհրդակցություններ են: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավիրած՝ հետընտրական զարգացումների շուրջ քննարկումներն iLur.am_ի հետ զրույցում այսպես որակեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:  

Այսօր Ազգային ժողովում Հովիկ Աբրահամյանի հրավերով տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են ընդդիմադիր բոլոր խմբակցությունները, բացի «Ժառանգությունից»:

 Ռուբեն Հակոբյանի խոսքով, նախորդ քառօրյայի ընթացքում ԱԺ նախագահի հետ քննարկումների ժամանակ ընդդիմությունն առաջ քաշեց արտահերթ նստաշրջանի օրակարգը: «Դրանից հետո հինգ անգամ խորհրդակցություններ եղան: Մեծամասնությունը ներկայացրեց մի նախագիծ, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն ներկայացրեցին իրենց նախագիծը: Պարզ դարձավ, որ մեծամասնության մոտ ցանկություն չկա արտահերթ նիստ հրավիրելու: Նման մթնոլորտում ինչ-որ հարցեր քննարկելը համարում ենք ժամանակի իզուր կորուստ: Եթե մեծամասնությունը ցանկանում է արտահերթ նիստ հրավիրել, ապա շատ լավ գիտի, որ կարող է նախաձեռնել եւ ներկայացնել օրակարգը», — ասաց Ռուբեն Հակոբյանը:

 

Նախորդ հոդվածը‘«Արսենալը» դարպասապահ է փնտրում’
Հաջորդ հոդվածը‘Հատված լրագրողների հետ Սերժ Սարգսյանի հանդիպումից (Տեսանյութ) ‘