‘Ռուբեն Հակոբյանը հրավիրվել է ոստիկանություն (լրացված)’

1593

Ահազանգ ստանալով Գյումրիի 34/36 տեղամասում իրականացվող խախտումների մասին՝ ԱԺ «Ժառանգություն»խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, գտնվելով Գյումրիում, շտապել նշված ընտրատեղամաս եւ արձանագրել խախտումը: Նույն տեղամասում է հայտնվել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Yerkir.am-ի տեղեկություններով`  երկու պատգամավորների միջեւ վեճ է ծագել: Արդյունքում` Ռուբեն Հակոբյանը բերման է ենթարկվել ոստիկանություն:

ԼՐԱՑՈՒՄ

iLur.am-ը փորձեց մանրամասներ ճշտել հենց Ռուբեն Հակոբյանից, սակայն նա մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ չի կարող խոսել, քանի որ գտնվում է ոստիկանությունում է ու անջատեց հեռախոսը:

Նախորդ հոդվածը‘Միքայել Դանիելյան. Եթե իշխանությունները դա անվանում են առաջընթաց, ապա, այո, այդ հարցում առաջընթացն ակնհայտ է’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Հիմա հարցեր տալիս եք, որ ի՞նչ անեք (Տեսանյութ)’