‘Ռուբեն Հակոբյան. Արտահերթ նիստը, հնարավոր է` հրավիրվի հաջորդ շաբաթվա առաջին օրերին’

1090

«Ժառանգություն» խմբակցության հրավիրած արտահերթ նիստում միայն մեկ օրակարգային հարց է լինելու՝ հետընտրական զարգացումներ: Այս մասին iLur.am-ին հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Մեր հարցին, թե որ խմբակցություններն են միացել նախաձեռնությանը, Հակոբյանն ասաց՝ այդ հարցը դեռ քննարկման փուլում է: Նա անուններ չնշեց: Նրա խոսքով՝ արտահերթ նիստը, հնարավոր է՝ հրավիրվի հաջորդ շաբաթվա առաջին օրերին:

Երեկ «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը iLur.am-ին հայտնել էր, որ նախաձեռնությանն արդեն իսկ միացել է «Դաշնակցությունը»:

Նախորդ հոդվածը‘Պետրոս Ղազարյան. Երբ բուհը ծայրից ծայր հանրապետականացվում էր, ինչո՞ւ չընդվզեցիք’
Հաջորդ հոդվածը‘«Սերժին նվիրում ենք ձեզ» ցուցապաստառը ոստիկանին «ստիպել է» հայհոյել քաղաքացուն (տեսանյութ)’