‘Ռուբեն Հակոբյան. Հրաժարական պահանջում են նրանից, ով նախագահ է’

995

Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու հարց չկա, որովհետեւ ժողովուրդն արդեն պահանջել է, ըստ «Ա1+»-ի ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։

Անդրադառնալով այն հարցին, որ, երբ հանրահավաքներին ժողովուրդը բղավում է «Սերժիկ, հեռացիր», իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը կանխում է ժողովրդի կոչերը, Ռուբեն Հակոբյանն ավելացրել է՝ Նոր Հաճընում փորձել են այրել են Սերժ Սարգսյանի նկարը, Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ է կանխել այդ։

«Հրաժարական պահանջում են նրանից, ով որ նախագահ է եւ ում նախագահությունն ընդունված է»,- ասել է նա։

Ռուբեն Հակոբյանը շահարկում է համարում տարածված տեսակետը, թե Րաֆֆի Հովհաննիսյանն իշխանափոխություն չի ուզում։ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը նույնպես վերապահում ունի «Սերժիկ, հեռացիր» կարգախոսի հանդեպ. «Հանցագործներին չեն ասում հեռացիր, հանցագործներին հետապնդում են»։

Ռուբեն Հակոբյանն ավելացրել է, որ անհրաժեշտության դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը եւս մեկ անգամ կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ։

Նախորդ հոդվածը‘«Մենք տասը նահատակ տվեցինք, բայց չերկնչեցինք հակադարձել բիրտ ուժին»’
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը մարտի 3-ին կմեկնի Փարիզ՝ հանդիպելու համանախագահներին’