‘Ռուբեն Հակոբյան. ցավում եմ, որ Ալեքսանդր Արզումանյանը զոհ գնաց ‘

1012

««Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միչև կային թե անձնական, թե քաղաքական խնդիրներ: Ինչպես նաև կային որոշ պայմանավորվածություններ, որոնք պարոն Քոքոբելյանը չի կատարել, իսկ այսօրվա խմբակցության նիստում քննարկեցինք այդ հարցը և որոշեցինք, որ հետայսու պարոն Քոքոբելյանը որևէ ձևաչափով չի ներկայացնում «Ժառանգություն»–ը »,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքով՝ Քոքոբելյանն իրեն դուրս էր դրել խմբակցությունից ԱԺ–ում առհասարակ որևէ ելույթ չի ունեցել:
«Քոքոբելյանը փոխանակ այլ փաստարկներ բերեր, թե ինչու է չի կատարում պայմանավորվածությունը, ընդհանրապես հերքեց դա», — նշեց «Ժառանգության» փոխնախագահը:
Հակոբյանն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը բացարձակ ճշմարտությունն է բարձրաձայնել.
«Ես չեմ կարծում, որ որևէ մեկը կկասկածի Րաֆֆի Հովհաննիսյանի պարկեշտության վրա, որ դա այդպես է, իսկ Խաչատուր Քոքոբելյանը, փոխանակ այլ փաստարկներով խոսեր, հերքեց դա՝ դրանով վատ վիճակի մեջ դնելով ոչ միայն իրեն, այլ իր կուսակցությանն ու կուսակից Ալեքսանդր Արզումանյանին, ով զոհ գնաց: Ավելի լավ էր որպես տղամարդ, քաղաքական գործիչ կատարեր պայմանավորվածությունը»։
Անդրադառնալով հարցին, հնարավոր է, որ «Ժառանգությունը» հասնի նրան, որ Քոքոբելյանը վայր դնի մանդատը, Հակոբյանն ասաց. «Մենք չէ, որ պետք է դրան հասնենք։ Ի վերջո, նաև բարոյականության հարց է առաջանում։ Մարդը պետք է գեղեցկացնի մանդատը և ոչ թե մանդատը՝ մարդուն։ Իր որոշելիքն է»։
Անդրադառնալով նախկինում եղած այն խոսակցություններին, որ «Ժառանգություն»–«Ազատ դեմոկրատներ» դաշինքը ԱՄՆ-ի պարտադրությամբ էր, Հակոբյանն հերքեց դա՝ ասելով.
«Ժառանգության անունից հայտարարում եմ, որ որևէ տեղից որևէ ցուցում կամ պայման չի եղել։ Եթե լիներ, հավատացեք, որ դաշինքը այս ճակատագրին չէր արժանանա»։

Նախորդ հոդվածը‘Ֆինլանդիայի վարչապետին փորձել են դանակահարել նախընտրական հանդիպման ժամանակ’
Հաջորդ հոդվածը‘Գենադի Զուբով. Մխիթարյանը Ուկրաինայի ռմբարկուական նոր ռեկորդ կսահմանի’