‘Ռուբեն Հայրապետյան. Ես Մովսիսյանին արգելել էի մարզաբազա մտնել’

1675

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր, հայաստանյան բլոգոլորտի և սոցցանցերի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ անդրադարձել է նաեւ հավաքականի ներսում տիրող մթոնոլորտին:

«Յուրա Մովսիսյանին պատժել եմ մեկ օր ուշացման համար և հեռացրել հավաքականից: Այդ մասին ես հայտարարեցի Դանիայի հետ խաղից հետո: Ես դրա իրավունքն ունեմ, ֆեդերացիայի նախագահ եմ: Ես նույնիսկ մարզչին պատժելու իրավունք ունեմ: Ես հավաքականի հետ կապված ամեն իրավունք ունեմ:

Ես Մովսիսյանին արգելել էի մարզաբազա մտնել: Հաջորդ օրը Մինասյանն ինձ ասաց, որ իրեն պետք է Մովսիսյանը: Լավ, եթե պետք էր, այդպես էլ եղավ: Եթե ես այդ ամենը չանեի, մի մտածեք, թե նա Դանիայի հետ հանդիպմանը այսպես կարող էր խաղալ:

Հավաքականի մթնոլորտը այդքան էլ լավ չէր Չեխիայի հետ խաղից հետո: Մինչ այդ ամեն ինչ նորմալ էր:

Կան մեկ-երկու ֆուտբոլիստ, որ իրենց վատ էին պահում: Իբր մի գլուխ մյուսներից բարձր են: Դա սխալ է:

Բոլորդ սիրում եք ֆուտբոլ, բայց ես ի սկզբանե խնդրել էի, որ նրանց այդքան չմեծարեք: Մենք՝ երկրպագուներս, փչացրեցինք մեր փայլուն ֆուտբոլիստներին: Ափսոսս գալիս է, մեծամտությամբ կործանվել են այդ տղաները:

Նույն Հենրիխ Մխիթարյանը վերջին երեք խաղերում վատ է խաղացել»:

Աղբյուրը՝ Football365.am

Նախորդ հոդվածը‘ՊՆ. Արտակ Բուդաղյանի վիճակը լավ է գնահատվում’
Հաջորդ հոդվածը‘Ցմահ դատապարտյալն ինքնասպանություն է գործել’