‘ Ռուբեն Ջաղինյանը դիմել է Հանրային հեռուստառադիո-ընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին’

980

Այսօր president.am կայքում հայտվել է տեղեկատվություն, որտեղ նշվում է. «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար ս.թ. փետրվարի 7-ից փետրվարի 17-ը դիմել են հետևյալ անձինք`

Ռուբեն Վլադիմիրի Ջաղինյանը՝ ծնված 1969թ.

Աստղիկ Շամսի Ավետիսյանը` ծնված 1977թ.

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի 16-րդ կետի համաձայն, մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, կորոշի մրցույթի հաղթողին»:

Հիշեցնենք, որ Ռուբեն Ջաղինյանը «Շարմ» հոլդինգի տնօրենն է, իսկ Աստղիկ Ավետիսյանը՝ ՀՀ նախագահի մամուլի նախկին խոսնակ Սամվել Ֆարմանյանի նախկին օգնականն է:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանը գտնվել է Հայաստանում և չի մասնակցել ընտրությանը’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը Ազատության հրապարակում (ուղիղ)’