‘Ռուբեն Սահակյանի ենթագիտակցական վրիպումը. շնորհակալություն Տեր-Պետրոսյանին (տեսանյութ)’

1629

Փաստաբանների պալատի արդեն նախկին նախագահ Ռուբեն Սահակյանն այսօր իր հետնորդի՝ Արա Զոհրաբյանի պաշտոնակալության հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ ունենալիս ուշագրավ վրիպում է թույլ տվել:

Երախտագիտություն հայտնելով իր գործընկերներին, Սահակյանը շնորհակալություն է հայտնել նաեւ Փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Լեւոն Տեր-Ավետիքյանցին՝ սխալմամբ արտաբերելով Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը: Ինչպես կասեր Ֆրոյդը՝ ենթագիտակցությունը ուժեղ բան է:

Ուշագրավ է, որ դրանից հետո դահլիճը բուռն ծափահարություններով է դիմավորել Ռուբեն Սահակյանի ճշտումը: Իսկ ինքը՝ Փաստաբանների պալատի նախկին ղեկավարը, կարծես թե «պատժելով» ինքն իրեն, հավելել է՝ «Տեր-Ավետիքյանցին՝ անտեր Սահակյանից»:

Տեսանյութը՝ Panorama.am-ի

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Նախորդ հոդվածը‘Ս.Սարգսյանն ընդունել է ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկման դաշնային ծառայության տնօրենին ‘
Հաջորդ հոդվածը‘Սեպտեմբերին Վրաստանի պետական սահմանը հատել են Հայաստանի 114,2 հազար քաղաքացիներ ‘