‘Ռուբիկ Հակոբյան. Գործող Սահմանադրությունը առաջին հերթին խախտում է իշխանությունը’

812

«Ժառանգություն» կուսակցությունը հանդես է  գալիս կառավարման խորհրդարանական  համակարգի օգտին, բայց չի կարծում, որ այդ խնդիրը հարկավոր է լուծել հենց հիմա: Այս մասին սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Ըստ նրա, գործող Սահմանադրությունը խախտում է առաջին հերթին իշխանությունը: «Հենց իշխանություններն են խախտում Սահմանադրության 2-րդ հոդվածը, որն ասում է, որ Հայաստանում իշխանությունը ձևավորվում է ժողովրդի կողմից` ազատ, արդար ընտրությունների միջոցով: Անցած ընտրական գործընթացները բազմիցս մեզ ցույց են տվել, որ ազատության և արդարության մասին խոսք գնալ չի կարող: Իշխանություններն, օգտագործելով ֆինանսական, վարչական, ուժային, քրեական  ռեսուրսները, ամեն անգամ կեղծել են այդ ընտրությունները` ըստ էության, ֆարսի վերածելով դրանք»,- հայտարարել է Հակոբյանը:

Նրա խոսքով՝ «Ժառանգությունը» պատրաստ է մասնակցել սահմանադրական բարեփոխումներին միայն այն պարագայում, եթե իշխանությունները քննարկեն և ընդունեն Ընտրական օրենսգրքում ավելի վաղ «Ժառանգության» և ՀՅԴ-ի առաջարկած փոփոխությունները: Խմբակցությունը առաջարկումը էր ընդդիմությանը տրամադրել վերահսկողական գործառույթներ, իսկ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելուց անմիջապես հետո նշանակել համապետական ընտրություններ:

 

Նախորդ հոդվածը‘Սահմանադրական բարեփոխումները ժողովրդավարության զարգացման «հոմանիշը» չեն’
Հաջորդ հոդվածը‘«Արքայական» աստղերի բախումը. հնաբանակ Ռոնալդուն և նորեկ Խամեսը (տեսանյութ)’