Ռուդենկո․ Ռուսաստանի և Ասիայի համագործակցությունը «քաղաքական մղձավանջ» է Արևմուտքի համար

272

Ռուսաստանի և Ասիայի դինամիկ զարգացող համագործակցությունը քաղաքական և տնտեսական «մղձավանջ» է հակառուսաստանյան քաղաքականություն վարող Արևմուտքի համար։

Այդ մասին «Известия» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Արևմուտքի համար գլխավոր քաղաքական և տնտեսական մղձավանջը, իր հակառուսաստանյան ռազմավարական ուղեգծի շրջանակներում, անկախ նրանից՝ այն իրականացվում է «հատուկ ռազմական գործողության» ֆոնին, թե ավելի  խոր դրդապատճառներով, Ասիայի հետ մեր դինամիկ զարգացող հարաբերություններն են»,- նշել է դիվանագետը։

Փոխնախարարի կարծիքով՝ ժամանակակից աշխարհը չի ցանկանում «հետևել Արևմուտքի պարտադրած խաղի կանոններին», իսկ «դրական կողմնորոշում ունեցող երկրները» չեն շտապում անդամակցել «համախոհների նոր փակ դաշինքների»։ Ռուդենկոն հավելել է, որ այդ երկրները մտադիր չեն իրենց պաշարները մսխել դաշինքների սխեմաների վրա, ինչպես նաև «սնուցել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական հավակնությունները»։ Ասիայի երկրներն առաջնորդվում են ժողովուրդների բարեկեցության և բարգավաճման սկզբունքներով, այլ ոչ թե աշխարհաքաղաքական մրցակցությամբ, ամփոփել է ՌԴ ԱԳՆ փոխնախարարը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄեքսիկա․Թմրաբարոնի որդու ձերբակալությունը բռնությունների ալիք է առաջացրել
Հաջորդ հոդվածըԳարեթ Բեյլն ավարտեց կարիերան