Ռուդի Գարսիան գլխավորեց «Նապոլին»

201

Ֆրանսիացի Ռուդի Գարսիան գլխավորեց Իտալիայի չեմպիոն «Նապոլին»։ Այդ մասին սոցիալական ցանցերում արած գրառումով հայտնել է նեապոլյան ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը։

«Նապոլիի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր իտալացի Լուչանո Սպալետիի հրաժարականից հետո։ Նա մեկ տարով ստեղծագործական արձակուրդ է վերցրել։

Ռուդի Հարսիայի նախորդ թիմը Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրն» էր, որտեղից հեռացել էր այս տարվա ապրիլին։

Ռուդի Գարսիան գլխավորել է նաեւ «Սենթ Էթիենը», «Դիժոնը» «Լե Մանը», «Լիլը», «Ռոման», «Մարսելը», «Լիոնը»։

«Լիլը» Գարսիայի ղեկավարությամբ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն եւ գավաթակիր։

Նախորդ հոդվածըԿրակել են Երասխի ուղղությամբ
Հաջորդ հոդվածըԼուկաս Սելարայան․ Դժվար կլինի, բայց կփորձենք պայքարել եւ վաստակել 3 միավոր