‘Ռուդ Գուլիտ. Գվարդիոլան չի կարող նույն գետը երկու անգամ մտնել’

748

Լոնդոնի «Չելսիի» նախկին խաղացող, հոլանդացի Ռուդ Գուլիտը պատասխանելով այն հարցին, թե կկարողանա՞ արդյոք Խոսեպ Գվարդիոլան «Չելսիի» հետ կրկնել այն հաջողությունները, որոնք նա հասել է «Բարսելոնայի» հետ, նշել է.

«Կարծում եմ, որ այն, ինչ Գվարդիոլան արել է «Բարսելոնայի» հետ, դժվար կլինի կրկնել: Դուք չեք  կարող նույնը կրկնել երկու անգամ:

Նույն բանաձեւը հնարավոր չէ համատարած կիրառել: Տարբեր երկրներում ֆուտբոլի տարբեր մշակույթ է: Հաղթանակի որեւէ միասնական բաղադրատոմս գոյություն չունի»,- Գուլիտի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

 

Նախորդ հոդվածը‘Ստեղծվել է Ֆլորա Մարտիրոսյանի թաղման կառավարական հանձնաժողով’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Ո՞վ է գողացել այդ 1 միլիարդը’