‘Ռուհանի. Իրանը պատրաստ է բանակցել միջուկային ծրագրի շուրջ’

768

Իրանի նախագահ Հասան Ռուհանին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է բանակցություններ սկսել իրենց միջուկային ծրագրի շուրջ: Նրա խոսքերով՝ Իրանին պետք է թույլ տրվի խաղաղ նպատակներով զարգացնել միջուկային էներգիան, և Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք ունենալ: Իրանի նախագահը հավելել է, որ Իրանը սպառնալիք չի ներկայացնում մերձավորարևելյան տարածաշրջանում, այլ ընդհակառակը՝ կայունության երաշխավոր է հանդիսանում: Նա նաև ասել է, որ անհրաժեշտ է ֆորում ստեղծել՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև տարաձայնությունները քննարկելուը համար, և որ նախագահ Բարաք Օբաման չպետք է ականջ դնի իր խորհրդականներին, ովքեր տարաձայնությունները ռազմական միջամտությամբ լուծելու կողմնակիցներ են: «Ես ուզում եմ բարձր և հստակ հայտարարել՝ խաղաղությունը հնարավոր է»,- ասել է Ռուհանին:

Իր հերթին՝ ԱՄՆ նախագահ Օբաման Գերագույն ասամբլեայում ունեցած ելույթում հայտարարել է, որ Իրանի վերջին դիվանագիտական քայլերը կարող են հիմք հանդիսանալ իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնություն ձեռք բերելու համար, և այժմ ժամանակն է խոսքերն ամրապնդել գործերով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Պիրլոն կարող է ձմռանը հեռանալ «Յուվենտուսից»’
Հաջորդ հոդվածը‘«Աշ-Շաբաբը» հայտարարել է, որ Քենիայի առևտրի կենտրոնում սպանվել է 137 պատանդ’