‘Ռումինացի արքայադուստրը խոստովանել է, որ աքլորակռիվներ է կազմակերպում’

1008

Ռումինացի արքայադուստր Իրինա Ուոքերը և նրա ամուսին Ջոն Ուեսլի Ուոքերը իրենց մեղավոր են ճանաչել ԱՄՆ տարածքում արգելված աքլորակռիվներ կազմակերպելու մեջ, հաղորդել է France-Presse գործակալությունը:

Ամերիկյան դատարանը ընտանեկան զույգի դատավճիռը կարձակի հոկտեմբերի 22-ին: Նրանց սպառնում է պայմանական կալանք կամ 200 հազար դոլարի տուգանք:

2013 թ. ընթացքում Ռումինիայի վտարանդի թագավոր Միխայ Առաջինի դուստրն ամուսնու հետ միասին աքաղաղների մարտեր է կազմակերպել Օրեգոնի իր կալվածքում: Ավելի դիտարժան դարձնելու համար աքաղաքղների ոտքերին դաշույններ են ամրացվել: Աքլորկռվի մեկ օրվանից ընտանեկան զույգը ավելի քան երկու հազար դոլար է աշխատել: Ընդամենն անցկացվել է մեկ տասնյակից ավելի մարտ, որոնցից յուրաքանչյուրին ներկա է եղել մոտավորապես հարյուր հոգի: Բացի տոմսերից, որոնք արժեցել են 20 դոլար, Ուոքեր ամուսինները հանդիսատեսներին ալկոհոլ և ֆաստֆուդ են վաճառել:

Այժմ 92-ամյա ռումինացի թագավոր Միխայ Առաջինն ապրում է Շվեյցարիայում: Նա գահ է բարձրացել 1927 թ.՝ հինգ տարեկան հասակում: 1947 թ., երբ կոմունիստական կառավարությունը վերացրեց միապետությունը, նա ստիպված էր հեռանալ Ռումինիայից: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Դեմպսին կրկին կհանդիպի աշխարհի չեմպիոնների հետ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’