‘Ռումինիայի հավաքականի ֆուտբոլիստներին կողոպտել են’

1804

Ռումինիայի հավաքականի 6 ֆուտբոլիստների կողոպտել են ԱԱ-2018-ի ընտրական փուլի Ղազախստանի դեմ խաղից առաջ: Ֆուտբոլիստների մոտից գողացել են գումար և անձնական իրեր, երբ նրանք Ղազախստանի հավաքականի դեմ խաղից առաջ մարզում էին անցկացնում, հաղորդում է Sports.kz -ը:

Տուժածների թվում են Ալին Տոշկան, Նիկոլայ Ստանչուն, Բոգդան Ստանկուն, Ստելիանո Ֆիլիպը, Օվիդիու Խոբանը և Էրիկ Բիկֆալվին:

Նրանց մոտից գողացել են 100-ից 250 եվրո, պլանշետ և օծանելիք:

Նախորդ հոդվածը‘Մեր մրցակիցները. Ղազախստանը և Ռումինիան չկարողացան պարզել հաղթողին’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Վենգերը կարծում է, որ լավ ժառանգություն է թողնում «Արսենալում»’