‘Ռումինիայում ձերբակալել են Ռոտերդամի պատկերասրահից կատարված գողության կասկածյալներին:’

729

Ռումինիայում ձերբակալել են այդ երկրի երեք քաղաքացիների, որոնք կասկածվում են 2012-ի հոկտեմբերին նիդերլանդական Ռոտերդամի պատկերասրահից կատարված կողոպուտի մեջ: Agence France-Presseը ռումինական Mediafax գործակալությանը վկայակոչելով տեղեկացնում է, որ կասկածյալները բերման են ենթարկվել ռումինական դատախազության՝ ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժանմունքի հարցման հիման վրա: 

Գողացված արվեստի նմուշների հայտնաբերման մասին դեռեւս տեղեկություն չկա:

Կլոդ Մոնեի, Պաբլո Պիկասոյի, Անրի Մատիսի, Պոլ Գոգենի, Լյուսյեն Ֆրեյդի եւ Մեյեր դե Հաանի վրձնին պատկանող յոթ կտավներ նախորդ հոկտեմբերին գողացվել են  Kunsthal պատկերասրահից: Գողացված կտավները ցուցադրվում էին պատկերասրահի բացման 20-ամյակին նվիրված ցուցահանդեսի շրջանակներում: 


Լուսանկարում պատկերված է գողացված նկարներից՝ Անրի Մատիսի «Վաթերլոյի կամուրջը»: 

Նախորդ հոդվածը‘Բելգիայում արգելվել է ձնագնդիկ խաղալ’
Հաջորդ հոդվածը‘Մեկ տարվա ընթացքում Րաֆֆին դիվանագիտական հարաբերություններ հաստատեց 100-ից ավելի երկրների հետ ‘