‘Ռունին Պրեմիեր լիգայի պատմության երրորդ ռմբարկուն է ‘

775

«Մանչեսթր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին, գրավելով ՔՊՌ-ի դարպասը, իր տեղն զբաղեցրեց Պրեմիեր լիգայի պատմության լավագույն դիպուկահարների եռյակում:

2002 թվականից սկսած, երբ Ռունին սկսեց հանդես գալ անգլիական ֆուտբոլի էլիտար դիվիզիոնում, ֆուտբոլիստը 175 գոլ է խփել 374 հանդիպումներում: Գրավված դարպասների թվով Ռունին գերազանցել է «Արսենալի» լեգենդ Անրի Տյերիին:

«Մանչեսթր Յունայթեդի»-ի հարձակվողից առաջ են անցել Ալան Շիֆերը (260 գոլ) և Էնդրյու Քոուլը (188): Ի դեպ, վերջինիս ցուցանիշը Ռունին կարող է գերազանցել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուների թոփ 10-ում են ևս երկու խաղացող ֆուտբոլիստներ՝«Մանչեսթր Սիթիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը (5-րդ տեղ, 171գոլ) և Ռունիի ակումբակից Ռոբին վան Պերսին (10-րդ հորիզոնական, 132 գոլ):

Նախորդ հոդվածը‘Դեսպան Շառլ Ազնավուրը իր քայլերի մասին ՀՀ իշխանություններին տեղյակ չի պահում’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ Սենատի հանձնաժողովը կքննարկի Բաքվում ու Երեւանում ԱՄՆ դեսպանների թեկնածությունները’