Ռունի. Երբ 20 տարեկան էի, գիտակցությունս կորցնելու աստիճանի խմում էի

156

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին պատմել է, որ իր երիտասարդության տարիներին հոգեկան սթրեսը հաղթահարել է ալկոհոլի միջոցով:

«Երբ ես 20 տարեկան էի, ալկոհոլն ինձ օգնում էր հանգստանալ։ Սթափվում էի, մի քանի օր տանը մնում ու դուրս չէի գալիս։ Ես խմում էի գրեթե այնքան, մինչև կորցնում էի գիտակցությունս։ Ես չէի ուզում լինել այլ մարդկանց շրջապատում, քանի որ երբեմն ամաչում էի: Երբեմն քեզ թվում է, թե հիասթափեցրել ես մարդկանց, և ի վերջո ես չգիտեի, թե ինչպես վարվեմ այդ իրավիճակում:

Երբ չես ընդունում ուրիշների օգնությունն ու խորհուրդները, կարող ես անկում ապրել: Ահա թե ինչ է կատարվում ինձ հետ արդեն մի քանի տարի։ Բարեբախտաբար, այսօր ես այլևս չեմ վախենում մարդկանց պատմել իմ խնդիրների մասին», – Ռունիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Նախորդ հոդվածըԿարեն Խաչանովը Մեցի մրցաշարի քառորդ եզրափակիչում է
Հաջորդ հոդվածըԻգա Շվյոնտեկի առաջին տիտղոսն Ամփոփիչ մրցաշարում