‘Ռունի. «Մենք անպայման կհաղթահարենք այս դժվար փուլը»’

1505

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին հայտարարել է, որ ինքն ու թիմակիցները լիովին աջակցում են գլխավոր մարզիչ Լուի վան Գալին: 

-Այժմ շատ են գրում և խոսում, թե ինչ է կատարվում մեր թիմում, բայց այդ լուրերը հեռու են իրականությունից: «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր ֆուտբոլիստները պայքարում են մարզչի համար, աջակցում են նրան: Բոլորս ձգտում ենք շատ աշխատել և հաջող մրցաշրջան անցկացնել:

Այո, վերջին արդյունքները հիասթափեցնում են, բարդ է համակերպվել: Նորմալ է, որ տեղի ունեցածի հետևանքով մեր ինքնավստահությունը մի փոքր իջել է, բայց մենք անպայման կհաղթահարենք այս դժվար փուլը,-ասել է Ռունին «Sky Sports»-ին տված հարցազրույցում:

Ավելի վաղ բրիտանական պարբերականները գրել էին, որ Ռունին և «Մանչեսթեր Յունայթեդի» մյուս ֆուտբոլիստները դժգոհ են Լուի վան Գալի աշխատաոճից, իսկ ակումբի ղեկավարությունը մտադիր է աշխատանքից ազատել հոլանդացի մասնագետին:

Նախորդ հոդվածը‘Մեսսին ճանաչվել է Արգենտինայի 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստ’
Հաջորդ հոդվածը‘«The Sun»-ը յուրօրինակ պատասխան է տվել Լուի վան Գալի հայտարարությանը’