‘Ռունի. «Միայն Եվրալիգայում հաղթանակը մեզ կփրկի այս մրցաշրջանում»’

971

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին գտնում է, որ միայն հաղթանակը Եվրալիգայում կարող է Կարմիր սատանաներին փրկել այս մրցաշրջանում: Շաբաթ օրը «Սանդերլենդից» կրած պարտությունից հետո (2-1) Սատանաների գլխավոր մարզիչ Լուի վան Գալն առաջին անգամ խոստովանեց, որ իր թիմը գործնականում կորցրել է Պրեմիեր լիգայի թոփ-քառյակում հայտնվելու շանսերը:

Ռունիի խոսքերով՝ թիմը նվազագույնը բարդացրեց հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգա դուրս գալու խնդիրը, եւ հիմա «Յունայթեդի» համար անմխիթար մրցաշրջանը կարող է փրկել միայն ելույթները Եվրալիգայում:

«Չգիտեմ՝ կկարողանանք ավարտել 1-ին քառյակում, բայց ակնհայտ է, որ հիմա խնդիրը բարդացել է:

Բացառված չէ, որ հենց Եվրալիգան կլինի առավելապես լավագույն տարբերակը, որը հնարավորություն կտա մեզ դուրս գալ Չեմպիոնների լիգա: Հիմա պետք է ջանանք շահել այդ մրցաշարը»,- ասել է Ռունին Sky Sports-ին:

Նախորդ հոդվածը‘Իբրահիմովիչ.«Շուտով Մոուրինյոյին կտեսնեք նոր ակումբում»’
Հաջորդ հոդվածը‘Երկրպագուների խնդրանքը Մեսսիին ‘