‘«Ռուսալ Արմենալ»-ի թափոնների գերեզմանոցից Երևանի ջուրը կարող է թունավորվել. «ՀԺ»’

1379

«Ռուսալ Արմենալ» ընկերությունը պատրաստվում է Հրազդանի կիրճում՝ ձեռնարկության տարածքում, արդյունաբերական թափոնների գերեզմանոց ստեղծել։ Այն նախատեսված է 10 տարվա համար և կզբաղեցնի 3300 քմ մակերեսով բաց տեղամաս։

Ինչպես գրում է «ՀԺ»-ն, նախագիծը կարող է բնապահպանական լուրջ խնդիրներ առաջացնել, հատկապես որ գործարանը և ապագա գերեզմանոցը գտնվում են Արաբկիր վարչական շրջանում։ Գործարանից 500 մ հեռավորության վրա բնակելի գոտին է։ Գերեզմանոցում առաջինից մինչև հինգերորդ վտանգավորության աստիճանի թափոններ են պահվելու, մասնավորապես՝ բանեցված սնդիկային լամպեր ու սնդիկային ջերմաչափեր, կապարե կուտակիչներ, սև մետաղի ջարդոն, բրոնզի թափոններ, կարծրացած տարասեռ պլաստմասների խառնուրդների թափոններ և այլն։

Բնապահպանները մտավախություն ունեն, որ թափոններից Երևանի ջուրը կարող է թունավորվել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Նիկոյանը ցնցող հայտարարություն է արել. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘ՕԵԿ-ը «քցել» է այդպես էլ ռեկտոր չդարձած Խ.Հարությունյանին. «Հրապարակ»’