‘Ռուսական «Առաջին» ալիքը սկանդալային մանրամասներ է հայտնել Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու ցանկության մասին (տեսանյութ)’

4966

Ռուսական «Առաջին» ալիքի «Воскресное время» վերլուծական հաղորդման ընթացքում, Մաքսային միությանը Թուրքիայի, Հնդկաստանի, Վիետնամի և Սիրիայի միանալու շուրջ քննարկումները մեկնաբանելով` հաղորդավարն անդրադարձել է նաև ՄՄ-ին Հայաստանի միանալու ցանկությանը՝ հայտնելով մինչ այժմ անհայտ մանրամասներ.

«Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ` խոսակցությունը Մաքսային միության ընդլայնման շուրջ վերածվել է լարված քննարկման, քանի որ ի սկզբանե Մաքսային միությունն այն երկրների միությունն է, որոնք կատարում են միևնույն պարտավորությունները, և այդ պատճառով Հայաստանի միանալու ցանկությանը պատասխանել են, որ մոտ ապագայում դրանք այդպես էլ կմնան ցանկություններ՝ Ադրբեջանի հետ տարածքային չլուծված հարցի՝ Լեռնային Ղարաբաղի պատճառով»,-ասել է մեկնաբանը:

Նախորդ հոդվածը‘ՀԱՕԿ-ը սկսում է վոլեյբոլի ֆեդերացիայի հետկանչը. Հայտարարություն’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Վեց տարի անց (տեսանյութ)’