‘Ռուսական բազայի ռազմական փոխադրումների ծախսերը՝ ՀՀ պետական բյուջեից. «ՀԺ»’

1255

Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը կառավարությունից 36,1 միլիոն դրամ փող է ուզում։ Այդ փողով, ըստ Գորիկ Հակոբյանի, պետք է վճարվեն Հայաստանում տեղակայված ռուսական զորամիավորումների, այդ թվում՝ սահմանապահ զորքերի և նրանց հասցեով ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների ծախսերը։ ԱԱԾ-ն պետք է վճարի նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին վերը նշված նպատակով առաջացած պարտքը։ Այս մասին գրում է «ՀԺ»-ն և հավելում.

«Հարցը կքննարկվի հունվարի 16-ին կայանալիք կառավարության նիստում։ Կառավարությունը հավանության դեպքում պետք է պահեստային ֆոնդից վճարի ԱԱԾ պետի պահանջած գումարը։ Իսկ որ կառավարությունը ԱԱԾ-ի, առավել ևս ռուսական զորամիավորումների համար փող չի խնայի, դա հաստատ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Մեքենա կայանելը դառնում է անհնար. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժ Սարգսյանը կորցրել է քաղաքական բանականությունը’