‘Ռուսական բանակում ադրբեջանցին կոտրել է հայի ծնոտը’

1263

PanARMENIAN.Netը փոխանցում է, որ հուլիսի 30-ին Աստրախանի շրջանի Զնամենսկ քաղաքի 48315 զորամասում արդեն 8 ամիս ծառայության մեջ գտնվող ադրբեջանցի Էմիլ Աբդուլաևը հարձակվել է հայ նորակոչիկ Ժան Մերոյանի վրա:

Ինչպես հայտնում է Vesti.Az-ը, միջադեպը տեղի է ունեցել զուգարանում, երբ ադրբեջանցին նախ ուսով հրել է հային, այնուհետև՝ Մերոյանի հարցին, թե ինչու նման բան արեց, անսպասելիորեն հարձակվել է նրա վրա ու կոտրել ծնոտը: Այժմ նորակոչիկը ծնոտի ներքին կոտրվածքով Զնամենսկի զինվորական հոսպիտալում է, զինդատախազությունն Աբդուլաևին կալանքի տակ է վերցրել. ընթանում է հետաքննություն:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը վաղը մեկնում է ԻԻՀ’
Հաջորդ հոդվածը‘Հայրեր եւ որդիներ ‘