‘Ռուսական հատուկ ծառայությունները գաղտնալսում են Skype-ը’

1083

Ռուսական հատուկ ծառայությունները կարող են հետևել Skype ինտերնետ-ծառայության օգտատերերի նամակագրությանը և գաղտնալսել նրանց խոսակցությունները: Այս մասին հայտնում է Ведомости պարբերականը՝ հղում կատարելով տեղեկատվական անվտանգության ոլորտի մասնագետների խոսքերին:

Պարբերականը գրում է, որ 2011-ի մայիսին Skype ծառայությունը գնելիս Microsoft-ը  այն ապահովել է օրինական գաղտնալսման գործառույթով: Այժմ ցանկացած բաժանորդի կարելի է միացնել հատուկ ռեժիմի, որի դեպքում հնարավոր է լսել նրա խոսակցությունը կամ կարդալ նրա վարած նամակագրությունը: Բացի այդ՝ պարբերականի զրուցակիցները  հայտնել են, որ  ռուսական հատուկ ծառայությունները կարող են այդ քայլին դիմել «հարցումով», առանց դատարանի որոշման: ՆԳՆ-ում և ԱԴԾ-ում հրաժարվել են որևէ կերպ մեկնաբանել այս տեղեկատվությունը: Microsoft-ի ռուսական ներկայացուցչությունը նույնպես չի ցանկացել խոսել Skype-ում գաղտնալսումներ անելու մասին:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը փորձում է լուծել անշարժ գույքի շուկայում առկա խնդիրները’
Հաջորդ հոդվածը‘Վերաքննիչ դատարանի դատավորը հրաժարակա՞ն է ներկայացրել’