‘«Ռուսական մարշի» մրսած մասնակիցների սիրտը հայկական կոնյակ է ուզել’

1019

Նախօրեին Մոսկվայում կայացած «Ռուսական մարշի» մրսած մասնակիցների սիրտը հայկական կոնյակ է ուզել:

«Մարշը ռուսական է, իսկ սիրտդ հայկական կոնյակ է ուզում»,- գանգատվել է երթի մրսած և թրջված դեմոկրատ-ազգայնական մասնակիցներից մեկը, հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը: «Ազգայնական-ժողովրդավարական կուսակցության» առաջնորդ Կոնստանտին Կռիլովն, ի պատասխան գաղափարակիրների վարանումներին, ասել է, թե «կոնյակը Հայաստան են բերել ռուսները»: 

Այս ողջ բազմաշերտ հասարակությունը, բնականաբար, ոստիկաններից բացի, ընթանում էր`«վիզաներ մտցնել Միջին Ասիայի և Հարավային Կովկասի երկրների հետ», «թոթափել հրեական լուծը» և նույնիսկ «նվազեցնել ԲԿՏ սակագները» պահանջներով: , Վերջում երթի մի խումբ մասնակիցների, այնուամենայնիվ, հաջողվել է հարձակվել մետրոյի «Լյուբլինո» կայարանի մոտ առևտուր անող կովկասցիների վրա` կոտրելով մետրոպոլիտենի մոտ կայանված մի քանի ավտոմեքենաների ապակիները: Դրանով էլ երթն ավարտվել է:  

Նախորդ հոդվածը‘Աբխազիայում տեղի կունենա Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցու օծման արարողությունը’
Հաջորդ հոդվածը‘Մարտին Վարդազարյանը հորդորում է «փոխըմբռնումով» վերաբերվել տրանսպորտի թանկացմանը ‘