‘Ռուսական օնլայն-պարբերականները, ի պաշտպանություն գործընկերոջը, հրաժարվել են լուսանկարներից’

836

Ռուսաստանի ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրները և լրագրողները բաց նամակ են հրապարակել՝ ի պաշտպանություն ֆոտոթղթակից Դենիս Սինյակովի, որը եղել է Arctic Sunrise նավի վրա՝ «Պրիռազլոմնայա» նավամատույցի մոտ ակցիայի ժամանակ, և դրա համար կալանավորվել է երկու ամիս ժամանակով: «Սեպտեմբերի 26-ին Մուրմանսկի Լենինյան շրջանը երկու ամսով կալանավորեց ֆոտոլրագրող Դենիս Սինյակովին: Նրան ձերբակալեցին Arctic Sunrise նավի վրա, որտեղ նա «Лента.ру»-ի համար լուսանկարում էր Greenpeace-ի ակցիան: Սինյակովը «Лента.ру»-ի արտահաստիքային լրագրողն է, և չնայած դրան՝ դատարանը նրա համար նույնպիսի խափանման միջոց ընտրեց, ինչպես Greenpeace-ի ակտիվիստների՝ նրա ռեպորտաժի հերոսների համար: Դենիս Սինյակովի հետապնդումը հարված է խոսքի ազատությանը և  լրագրողական անձեռնմխելիությանը՝ իրադարձությունների լուսաբանման համար հետապնդումներից: Ամբողջ աշխարհում կատարվող իրադարձություններին լրագրողների չմիջամտելու սկզբունքը  լրագրողական էթիկայի անկյունաքարն է: Դենիսը մեր միջավայրում անբիծ հեղինակություն ունի, նա լուսանկարներ է արել Աֆղանստանի, Ուզբեկստանի, Հարավային Օսիայի ռազմական հակամարտություններից: Երբեք նրա նկատմամբ անաչառության կամ կողմերից որևէ մեկին պաշտպանելու վերաբերյալ բողոք չի եղել:

Այսօր մի շարք ԶԼՄ-ներ, ի նշան համերաշխության՝ Դենիս Սինյակովի հետ, իրենց կայքերում բոլոր լուսանկարները փոխարինել են սև վանդակներով: Մենք պնդում ենք, որ հետաքննությունը ազատ արձակի Դենիս Սինյակովին: Բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն, խնդրում ենք աջակցել Դենիսին: Մենք դիմում ենք պետության առաջին դեմքերին և խնդրում պահպանել օրինականությունը և անուշադրության չմատնել այս երևույթը»:

Լուրը հրապարակելու պահին հայտարարությունն արդեն ստորագրել են  մի քանի տասնյակ լրատվամիջոցներ, ինչպես նաև անհատ լրագրողներ ու լրատվական գործակալություններ:

Arctic Sunrise-ի վրա 30 մարդ է եղել, որոնցից 22-ը Մուրմանսկի Լենինյան դատարանի սեպտեմբերի 26-ի որոշմամբ  ձերբակալվել են:  Մնացած ութի ձերբակալման ժամկետն առայժմ երկարացվել է մինչև 72 ժամ, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Ա1+»-ի փակումը, «գոմեշի միսը», սեւազգեստ մայրերն ու Լիսկայի որդին. Գևորգ Կոստանյանի վաստակը ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպան. «Ուկրաինայի եվրաինտեգրացման հարցն արգելակելու՝ Ռուսաստանի փորձերն անընդունելի են»’