Ռուսաստանամետ ցույցեր Մոլդովայում

245

Հազարավոր մարդիկ դուրս են եկել Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի փողոցները՝ կառավարությունից պահանջելով լրիվ ծածկել էլեկտրաէներգիայի ձմեռային ծախսերը և «ապատերազմի մեջ չներքաշել երկիրը։»

Ցուցարարները պահանջում են արևմտամետ նախագահ Մայա Սանդուի հրաժարականը, նրանք համոզված են, որ Ռուսաստանը պետք է լինի Մոլդովայի «թիվ մեկ» գործընկերը։

Քիշնևի իշխանությունների տվյալներով՝ ցուցարարներին համակարգում են ռուսաստանամետ օլիգարխներ Վլադ Պլատոխնյուկը և Իլան Շոռը, որոնք միջազգային հետախուզման մեջ են կոռուպցիայի մեղադրանքներով։

Մոլդովական ոստիկանությունը կիրակի օրը հայտարարել է, որ խափանել է ռուսաստանամետ խմբերի դավադրությունը, որոնք դերասաններին 10 հազար դոլար են խոստացել բողոքի ակցիայի ընթացքում զանգվածային անկարգություններ «խաղարկելու» համար։ Յոթ մարդ ձերբակալվել է։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՀնդկաստանի իշխանությունների դիրքորոշումը համասեռական ամուսնությունների նկատմամբ
Հաջորդ հոդվածըՄիակ պետական այրը, որ խորապես գիտակցել է Ղարաբաղյան խնդրի կարգավորման հրատապ անհրաժեշտությունը