‘Ռուսաստանը առավելության հասավ Հունգարիայի հետ խաղում (տեսանյութ)’

747

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը նոյեմբերի 18-ին ընկերական խաղում 2:0 հաշվով հաղթեց հունգարացիներին: Բուդապեշտում առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով: Ընդմիջումից հետո Ֆաբիո Կապելոն,  փոխարինումներ կատարեց, որոնք արդյունավետ եղան: Նախ ԲԿՄԱ-ի պաշտպան Սերգեյ Իգնաշևիչը բացեց հաշիվը, իսկ 80-րդ րոպեին «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կերժակովը կրկնապատկեց ռուսների առավելությունը: Դաշտի տերերին վերջնամասում միայն հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը:

31-ամյա Կերժակովը 29 գոլով Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է:

 

Ընկերական խաղեր

Հունգարիա  Ռուսաստան՝ 1:2

Նեմանյա Նիկոլիչ, 87 – Սերգեյ Իգնաշեւիչ, 49, Ալեքսանդր Կերժակով, 80

Ուկրաինա  Լիտվա՝ 0:0

Նախորդ հոդվածը‘ Բրազիլիան հաղթել է Ավստրայի հավաքականին, Ռումինիան՝ Դանիային (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիան՝ հաղթեց Իսպանիային, Պորտուգալիան՝ Արգենտինային, Իտալիան՝ Ալբանիային’