‘Ռուսաստանը Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանն Ադրբեջանին կվերադարձնի նախնական վիճակում’

841

Ռուսաստանն աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը Ադրբեջանին վերադարձնի այն վիճակով, ինչպես ընդունել է, չորեքշաբթի լրագրողներին ասել է Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը: Կայանի վերաբերյալ պայմանագիր կնքելուց հետո այնտեղ բերված սարքավորումները հանդիսանում են ՌԴ սեփականությունը, և Մոսկվան լրիվ իրավունք ունի դրանք ետ վերցնել, պարզաբանել է  դեսպանը և հավելել, որ այժմ աշխատանքներ են տարվում՝ որոշելու համար, թե ինչը կարելի է կարճ ժամկետներում տեղափոխել: Դրանից հետո կստորագրվեն փաստաթղթերը, որոնց համաձայն՝ կայանն ամբողջությամբ կանցնի Ադրբեջանի իրավասության տակ, ասել է Դորոխինը: «Թե դրա համար որքան ժամանակ անհրաժեշտ կլինի՝ առայժմ անհայտ է: Փորձագետները պետք է որոշեն, թե Ռուսաստանն ինչ կարող է դուրս բերել կայանից, իսկ դրա համար որոշակի ժամանակ է հարկավոր»,- ասել է դեսպանը:

Գաբալայի ՌՏԿ-ն գտնվում է Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում, այն կառուցվել է խորհրդային ժամանակներում՝ որպես ԽՍՀՄ հակահրթիռային պաշտպանության համակարգի կարևորագույն բաղադրամասերից մեկը: Ադրբեջանի անկախացումից և ՌՏԿ-ի՝ նրա սեփականությունը դառնալուց հետո Ռուսաստանը շարունակում էր վարձակալությամբ օգտագործել այն, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Արա Պապյան. Իրավական գնահատական ստանալու համար հանցագործությունը պիտի որակվի իրավական տերմինով, այն է՝ ցեղասպանություն’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի հույսը՝ անպաշտպան դպրոցականներն են (տեսանյութ)’