Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Լեհաստանով

423

Ռուսաստանը դադարեցրել է գազի արտահանումը Եվրոպա Լեհաստանով։

Արտասահմանյան մի շարք էներգետիկական ընկերությունների դեմ Մոսկվայի սահմանած պատժամիջոցները «Գազպրոմին» արգելում են օգտագործել EuRoPol GAZ ընկերությանը պատկանող «Յամալ-Եվրոպա» գազատարի լեհական հատվածը։

Ապրիլի վերջին Ռուսաստանը դադարեցրել է գազի արտահանումը Լեհաստան և Բուլղարիա, որովհետև այդ երկրները հրաժարվել են մատակարարումների համար վճարել ռուբլով։ Այժմ Լեհաստանը և Բուլղարիան աշխատում են այլընտրանքային տարբերակներ որոնելու ուղղությամբ։

Գերմանիան, որը տուժել է «Յամալ-Եվրոպա» գազատարի անջատման հետևանքով, դատապարտում է Մոսկվայի գործողությունները։

«Պետք է ասել, որ, ընդհանուր առմամբ, իրավիճակն այն աստիճան է վատացել, որ գազը և նավթը որպես գործիք կիրառելը իրականություն է դառնում տարբեր տեղերում»,- ասել է Գերմանիայի էկոնոմիկայի և կլիմայի խնդիրների նախարար Ռոբերտ Հաբեկը։

Փոխանցում է  euronews-ը։

Նախորդ հոդվածը«Ծանր բանակցություններ» տարհանման վերաբերյալ
Հաջորդ հոդվածը«Մեծ յոթնյակը» կօգնի Ուկրաինային