‘Ռուսաստանը Եվրամիությանը մեղադրում է դեմոկրատական ազատությունների սահմանափակման մեջ’

825

Եվրամիությունում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վիճակը գնալով վատթարանում է, հինգշաբթի Բրյուսելում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մարդու իրավունքների, եւ օրենքի գերակայության հարցերով լիազոր ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովը:

Ըստ Interfax-ի, դիվանագետը մասնավորապես, նշել է, որ  ԵՄ-ում հումանիտար ոլորտում նկատվում է «փոքրամասնությունների, ազատազրկվածների իրավունքների ոտնահարում, երեխաների իրավունքների ոչ բավարար պաշտպանություն, մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտումներ, փողոցային ցույցերի ժամանակ իշխանության լիազորությունների վերազանցում եւ այլն»:

Ենթադրվում է, որ ռուսաստանցի պաշտոնյայի այս հայտարարությունն ուղղակի կապ ունի հինգշաբթի ԱՄՆ Սենատում «Մագնիտսկու ցուցակի» միաձայն ընդունման հետ:

Ըստ այդ բանաձեւի, այսուհետ ԱՄՆ մուտքի եւ գործունեության որոշակի սահմանափակումներ են գործում ռուսաստանցի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք կապ ունեն քաղհալածյալ, բանտում մահացած իրավապաշտպան Սերգեյ Մագնիտսկու գործի հետ:

«Մագնիտսկու» ցուցակի մասին ավելի վաղ բանաձեւ է ընդունել նաեւ Եվրախորհրդարանը: 

Նախորդ հոդվածը‘Նամակ Սերժ Սարգսյանին եւ Բակո Սահակյանին. Գանձասարի սալիկապատումն անթույլատրելի է’
Հաջորդ հոդվածը‘Եվրահանձնակատար Ֆյուլեն Բրյուսելում հանդիպել է ԲՀԿ պատվիրակության հետ’