Ռուսաստանը երկրորդ անգամ է հաղորդում պատերազմում իր կորուստների մասին

675

Ռուսաստանի գլխավոր շտաբը Ուկրաինա ներխուժման պահից ի վեր երկրորդ անգամ է հաղորդում պատերազմում իր կրած կորուստների մասին․ զոհվել է 1 351 մարդ, վիրավորվել՝ 3 825 զինվորական։

Սա Ռուսաստանի երկրորդ պաշտոնական գնահատականն է իր կրած կորուստների մասին։ Մարտի 2-ին պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Ուկրաինայում  զոհվել է 498 ռուսաստանցի զինվորական, վիրավորվել 1 597-ը։

Այս շաբաթվա սկզբին  BBC-ի Ռուսական ծառայությունը, ուսումնասիրելով տեղեկատվության բաց աղբյուրներում եղած հրապարակումները, պարզել էր, որ պատերազմի մեկ ամսում Ռուսաստանը կորցրել է առնվազն 7  գնդապետ, առաջին կարգի մեկ կապիտան (ցամաքային զորքերում համապատասխանում է գնդապետի կոչմանը), առնվազն ինը փոխգնդապետ, ավելի քան 20 մայոր և 70 այլ սպաներ։

Ուկրաինան պնդում է, որ զոհվել է ավելի քան 15 հազար ռուսաստանցի զինվորական։ Պենտագոնը Ռուսաստանի կորուստները գնահատում է 7 հազար։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների․ ԱՀ ՊՆ
Հաջորդ հոդվածըԿաորի Սակամոտոն՝ մենասահքի աշխարհի չեմպիոն