Ռուսաստանը երրորդ անգամ նվաճեց թենիսի Դեւիսի գավաթը

362

Թենիսի Ռուսաստանի հավաքականը պատմության մեջ երրորդ անգամ նվաճեց Դեւիսի գավաթը՝ աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության հաղթողի կոչումը։

Մադրիդում տեղի ունեցած եզրափակիչում ռուսները մրցեցին Խորվաթիայի թիմի հետ եւ առավելության հասան մենախաղի երկու հանդիպման արդյունքում՝ 2։0։

Անդրեյ Ռուբլյովը 6:4, 7:6 (7:5) հաշվով պարտության մատնեց Բորնե Գոյոյին, Դանիիլ Մեդվեդեւը 7:6 (9:7), 6:2 հաշվով ուժեղ էր Մարին Չիլիչից։

Ռուսաստանի հավաքականում գավաթակիր դարձան նաեւ Կարեն Խաչանովը, Ասլան Կարացեւը եւ Եվգենի Դոնսկոյը։

Ռուսաստանի հավաքականը Դեւիսի գավաթը նվաճել է նաեւ 2002-ին եւ 2006-ին։

Նախորդ հոդվածըԿարլսենը երկրորդ հաղթանակը տարավ Նեպոմնյաշչու նկատմամբ
Հաջորդ հոդվածըԲարսելոնայի իշխանությունը որոշել է քանդել Մեսիին պատկանող հյուրանոցը