‘Ռուսաստանը զիջել է Ղրղզստանի պարտքը ‘

921

Վլադիմիր Պուտինի՝ Բիշքեկ կատարած այցի շրջանակներում Ռուսաստանը և Ղրղզստանը պայմանավորվածություն են ձեռք բերել Ղրղզստանում ռուսաստանյան ռազմակայանի կարգավիճակի և տեղակայման պայմանների, ինչպես նաև՝ Ռուսաստանին Ղրղզստանի երկու պարտքերի վերաբերյալ, որոնք միասին կազմում են 500 միլիոն դոլար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ղրղզստանի տարածքում Ռուսաստանի միացյալ ռազմակայանի կարգավիճակի և տեղակայման պայմանների վերաբերյալ երկկողմ համաձայնագիրը, որ ստորագրվել է երկու պետությունների ղեկավարների ներկայությամբ, կգործի 2017 թվականից: Այն կնքվել է 15 տարով՝ հետագա յուրաքանչյուր հինգ տարին մեկ երկարաձգելու հնարավորությամբ: Մինչ այդ պահը կկիրառվի ռազմական բնագավառում համագործակցության մասին արձանագրությունը, թեև ներկա փաստաթղթի առանձին դրույթներ կգործեն անմիջապես: Ի դեպ, սկզբում Մոսկվան պնդում էր, որ համաձայնագիրը կնքվի 49 տարով, մինչդեռ Բիշքեկը համաձայն էր ընդամենը հինգ տարի ժամկետին, այնպես որ կարելի է խոսել փոխհամաձայնության մասին. երկու կողմերն էլ զիջումների են գնացել, սակայն Բիշքեկն այդ վեճում ակնհայտորեն հաղթել է Ռուսաստանին: Ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման հողատարածքների և Իսիկ-Կուլ լճի ջրավազանի վարձակալության արժեքը կկազմի տարեկան 4,5 միլիոն դոլար: Ընդ որում՝ ռուսաստանյան կողմը կշարունակի անհատույց շահագործել անշարժ գույքը, որը պատկանում է Ղրղզստանին և 1993 ու 2003 թթ. միջպետական համաձայնագրերով ժամանակավոր օգտագործման է տրվել Ռուսաստանին:

Նախորդ հոդվածը’20-ական մլն դրամ՝ հաղթանակած շախմատիստներին ‘
Հաջորդ հոդվածը‘Գնումների աջակցման կենտրոնն առայժմ չի մեկնաբանում ‘