‘Ռուսաստանը Լեհաստանից պահանջում է պաշտոնապես ներողություն հայցել’

924

Ռուսաստանը Լեհաստանից պահանջում է պաշտոնապես ներողություն հայցել և փոխհատուցել վնասները, այդ մասին այսօր Ռուսաստանի ԱԳՆ-ում տեղեկացվել է Ռուսաստանում Լեհաստանի դեսպան Վոյցեխ Զայոնչովսկին: Ռուսական ԱԳՆ-ում Լեհաստանի դեսպանին հայտարարվել է վճռական բողոք՝ նոյեմբերի 11-ի երեկոյան Լեհաստանի մայրաքաղաքում ռուսական դեսպանատան մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ այդ միջադեպի հետևանքով «Դիվանագիտական առաքելության գույքին հասցվել է նյութական վնաս, և նրա բնականոն գործունեությունը մի քանի ժամով, ըստ էության, խափանվել է, ինչը հանդիսանում է Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի կոպտագույն խախտում լեհական իշխանությունների կողմից»:

Ռուսաստանի ԱԳՆ-ում Լեհաստանի դեսպանի ուշադրությունը հրավիրել են այն հանգամանքի վրա, որ «ոստիկանության գործողությունները եղել են պասիվ և ուշացած, ինչի հետևանքով էլ հիմնականում հնարավոր դարձան անզուսպ երիտասարդների կամայականությունները»:

ИТАР-ТАСС-ը, մեջբերելով Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարությունը, նշում է. «Զայնոչկովսկուն հայտարարվել է, որ մենք պահանջում ենք պաշտոնապես ներողության հայցում և Լեհաստանում Ռուսաստանի բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության և նորմալ գործունեության ապահովման սպառիչ միջոցներ, պատճառված վնասի փոխհատուցում, մեղավորների պատժում և ապագայում նման սադրանքների բացառում»:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Ո՞վ են սրանք, ո՞ւմ հացին են յուղ քսում ‘
Հաջորդ հոդվածը‘Իրանը մեղադրում է Արևմուտքին միջուկային բանակցությունների ձախողման համար’