Ռուսաստանը խախտել է ՄԱԿ-ի կոնվենցիան գենոցիդի մասին

384

Իրարից անկախ՝ նման եզրակացության են հանգել փորձագիտական երկու խմբեր՝ New Lines Institute-ը և Ռաուլ Վալլենբերգի կենտրոնը, որոնց զեկույցների պատճենները հայտնվել են CNN-ի տրամադրության տակ։

Երկու կազմակերպությունների փորձագետները Ուկրաինայում աշխատել են մարտ ամսին։

Նրանց կարծիքով՝ Ռուսաստանը խախտել է Կոնվենցիայի երկու հոդված։ Հոդված 2-ում նշվում է, որ գենոցիդը «ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խումբն ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացնելու գործողություններ են», իսկ հոդված 3-ում ասվում է «գենոցիդ կատարելու ուղղակի և հրապարակային դրդման» մասին։

Դա վերաբերում է ինչպես գրավված բնակավայրերում ռուսաստանյան բանակի փաստաթղթավորված գործողություններին, այնպես էլ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի ու հեռուստաքարոզիչների հայտարարություններին՝ այն մասին, թե Ուկրաինան իրավունք չունի գոյություն ունենալ որպես անկախ պետություն, թե դա «նացիստական պետություն է» և այլն։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՋոնսոնն առաջարկել է դաշինք ստեղծել՝ ի հակակշիռ ԵՄ–ի
Հաջորդ հոդվածըԸստ Կադիրովի` ՌԴ զենքն արտասահմանյանից ավելի լավն է