‘Ռուսաստանը կարող է երկարացնել Սնոուդենին ժամանակավոր ապաստան տրամադրելու ժամկետը’

793

Ռուսաստանյան իշխանությունները կարող են երկարացնել ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին ժամանակավոր ապաստան տրամադրելու ժամկետը, գրել է New York Times-ը՝ հղում անելով Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովին, որն այդ մասին հայտարարել է Դավոսի միջազգային տնտեսական համաժողովում:

Պարբերականի տվյալներով՝ Պուշկովը բանավեճերից մեկի ժամանակ ակնարկել է, որ Ռուսաստանը կարող է «անվերջ» երկարացնել Սնոուդենին ժամանակավոր ապաստան տրամադրելու ժամկետը: «Նա չի արտաքսվի Ռուսաստանից: Որոշում կայացնելը իր խնդիրն է»,- Պուշկովի խոսքն է մեջբերում թերթը: Պուշկովը նաև հիշեցրել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնիքները հրապարակած Սնոուդենի հայրը՝ Լոն Սնոուդենը, այն կարծիքի է, որ իր որդին չի կարող հույս ունենալ, թե հայրենիք վերադառնալու դեպքում արդար դատավարություն կլինի, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ամերիկացիները պահանջում են ԱՄՆ-ից արտաքսել Ջասթին Բիբերին’
Հաջորդ հոդվածը‘Բարեգործությունը պետք է վարակիչ լինի. Կարգին Հայկոն շրջիկ ճաշարան է կազմակերպել (տեսանյութ)’