‘Ռուսաստանը կարող է հրաժարվել մասնակցել նաև ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանից’

937

ՌԴ պետդումայի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը չի բացառում, որ ՌԴ պատվիրակությունը ոչ միայն հունիսին հրաժարվի մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին, այլև 2014 թ. հոկտեմբերին: Պուշկովը նման կարծիք է հայտնել՝ մեկնաբանելով պետդումայի խոսնակ Սերգեյ Նառիշկինի և ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորի  հեռախոսազրույցը:

«Եթե ԵԽԽՎ դիրքորոշումը (Վեհաժողովում ՌԴ լիազորությունները վերականգնվելուց հետո)  անփոփոխ մնա, ապա չի բացառվում, որ Ռուսաստանի պատվիրակությունը չմասնակցի ԵԽԽՎ ոչ միայն հունիսյան, այլև հոկտեմբերյան նստաշրջանին, քանի որ պատժամիջոցները մտցվել են մինչև 23014 թ. վերջը»,- հայտարարել է Պուշկովը լրագրողներին: «Պետդումայի ղեկավարի հետ զրույցում Բրասյորը ռուսաստանյան կողմին առաջարկել է փոխել իր դիրքորոշումը և, այնուամենայնիվ, պատվիրակություն ուղարկել առաջիկա նստաշրջանում: Սակայն Նառիշկինը հաստատել է ռուսաստանյան կողմի դիրքորոշումը՝ ռուսաստանյան պատվիրակության մասնակցությունը ԵԽԽՎ նստաշրջաններին և այդ կազմակերպության հետ լիարժեք համագործակցությունը հնարավոր են միայն պատժամիջոցները հանելուց հետո,- հավելել է Պուշկովը և եզրափակել: — Այդպիսով՝ ԵԽԽՎ ղեկավարության մտադրությունը՝ առերես ցույց տալ, թե երկխոսում է Ռուսաստանի հետ՝ ուղղակիորեն խտրականություն դրսևորելով նրա նկատմամբ՝ մերժվել է ռուսաստանյան կողմից»: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Ռադան քննարկում է Ռուսաստանին ՄԱԿ-ից հեռացնելու դիմումի նախագիծը’
Հաջորդ հոդվածը‘G7. Ռուսաստանը պետք է բանակցի Կիևի հետ’